Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզի բնակիչներին առաջարկվում է Զանենյան ցեղատեսակի կաթնատու տոհմային այծեր

26.02.2020

«Community Center for Development» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն իր ավստրիական գործընկեր կազմակերպության հետ միասին Տավուշի մարզի բնակիչներին է առաջարկում Զանենյան ցեղատեսակի կաթնատու տոհմային այծեր: Այս նախաձեռնությունը նպատակ ունի Տավուշի մարզում բարելավել բարձր վերարտադրողականությամբ և արժեքավոր կաթի ու մսի արտադրությամբ մանր եղջերավոր կենդանիների բուծումը:

Զանենյան ցեղատեսակի այծերն աչքի են ընկնում բարձր կաթնատվությամբ՝ մեկ լակտացիայի ընթացքում 800կգ և ավել, առնվազն 3.2% կաթի յուղայնությամբ և ցանկացած կլիմայական պայմաններին հեշտ հարմարվողականությամբ: Զանենյան այծերին բնորոշ է ճերմակ բարձրորակ մորթի, և, ի տարբերություն մյուս ցեղատեսակի այծերի, այս այծերի կաթը չունի տհաճ հոտ: Այս ցեղատեսակի առավելություններից մեկն էլ այն է, որ յուրաքանչյուր սերնդատվության ժամանակ ունենում են առնվազն զույգ ուլ:

Առաջարկվող այծերն ունեն եվրոպական ստանդարտներին համապատասխան տոհմային հավաստագրեր և անձնագրեր, պատվաստված են Սննդամթերքի անվտանգության պետական տեսչական մարմի կողմից սահմանված անասնաբուժական-սանիտական բոլոր չափանիշներին համապատասխան:

Մեկ էգ այծի արժեքն է 310,000 ՀՀ դրամ
Մեկ արու այծի արժեքն է 520,000 ՀՀ դրամ
Այծերը ձեռք բերելու համար առկա է պետական աջակցության ծրագիր, որը ներառում է արտոնյալ վարկերի տրամադրում: Այս տոհմային կենդանիները ձեռք բերելու համար սահմանամերձ համայնքներում վարկերը տրամադրվում են 0% տոկոսադրույքով, 5 տարի ժամկետով:
Ձեռք բերվող կենդանիների տոհմային հետագա քարտագրումը կարող է տվյալ կենդանիների սեփականատերերին հնարավորություն տալ ստեղծել սեփական տոհամային բուծարանը և թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա գնորդներին վաճառել տոհմային կենդանիներ, որոնք համաշխարհային շուկայում բարձր գին և պահանջարկ ունեն:
Կենդանիները վաճառվում են բացառապես Տավուշի մարզում գրանցված և բնակվող անհատ և խմբային (կոոպերատիվներ) ֆերմերային տնտեսություններին:
Առաջարկվող կենդանիների քանակը սահմանափակ է: Մեծաքանակ գնման դեպքում կենդանիները կտեղափոխվեն գնորդի բնակավայր:

Կենդանիները ձեռք բերելու և արտոնյալ վարկերից օգտվելու վերաբերյալ հարցերի դեպքում զանգահարել Ռոման Սարգսյանին՝ 093-84-82-15 հեռախոսահամարով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57