Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզի բնակիչներին առաջարկվում է Սիմենթալ և Ջերսի ցեղատեսակի տոհմային հղի երինջներ
26.02.2020
«Community Center for Development» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն իր գերմանական գործընկեր կազմակերպության հետ միասին Տավուշի մարզի բնակիչներին է առաջարկում Սիմենթալ և Ջերսի ցեղատեսակի տոհմային հղի երինջներ (առաջին ծին): Բոլոր անասունները գրանցված են արտահանող երկրների տոհմային գրքերում և ունեն տոհմային անձնագրեր, ինչպես նաև անցել են 21-օրյա կարանտին: Պատվաստված են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմի կողմից սահմանված անասնաբուժական-սանիտական բոլոր չափանիշներին համապատասխան:
Սիմենթալ ցեղատեսակին բնորոշ է բարձր մսատվությունը, երինջերի միջին քաշը կազմում է 400-600կգ, միսն առանձնանում է բարձր որակային հատկանիշներով, մսատվությանը զուգահեռ ցեղատեսակին բնորոշ է նաև բարձր կաթնատվությունը, մեկ լակտացիայի ընթացքում միջինը 9000կգ՝ 4.1% և ավելի յուղայնությամբ:
Մեկ հղի երինջի արժեքն է 1,555,000 ՀՀ դրամ
Ջերսեյան ցեղատեսակի անասուններն աչքի են ընկնում կաթնատվության արտասովոր բարձր քանակությամբ՝ մեկ լակտացիայի ընթացքում 9000-11000կգ արտադրողականությամբ և 6 % և ավել յուղայնությամբ, ինչպես նաև սպիտակուցների և կալցիումի բարձր պարունակությամբ: Այս անասուններն առանձնանում են տպավորիչ վերարտադրողականությամբ:
Մեկ հղի երինջի արժեքն է 1,285,000 ՀՀ դրամ
Տոհմային կովերը ձեռք բերելու համար առկա է պետական աջակցության ծրագիր, որը ներառում է արտոնյալ վարկերի տրամադրում: Այս տոհմային կենդանիները ձեռք բերելու համար սահմանամերձ համայնքներում վարկերը տրամադրվում են 0% տոկոսադրույքով:
Ձեռք բերվող կենդանիների տոհմային հետագա քարտագրումը կարող է տվյալ կենդանիների սեփականատերերին հնարավորություն տալ ստեղծել սեփական տոհմային բուծարանը և թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա գնորդներին վաճառել տոհմային կենդանիներ, որոնք համաշխարհային շուկայում բարձր գին և պահանջարկ ունեն:
Կենդանիները վաճառվում են բացառապես Տավուշի մարզում գրանցված և բնակվող անհատ և խմբային (կոոպերատիվներ) ֆերմերային տնտեսություններին:
Առաջարկվող կենդանիների քանակը սահմանափակ է: Մեծաքանակ գնման դեպքում կենդանիները կտեղափոխվեն գնորդի բնակավայր:
Տեղեկացնում ենք նաև, որ Նոյեմբերյանի վարչական տարածքում կառուցված և 2020թ. հունիսից գործարկվող կաթի վերամշակման գործարանը պատրաստ է ընդունել արտադրված կաթի ամբողջ քանակությունը:
Կենդանիները ձեռք բերելու և արտոնյալ վարկերից օգտվելու վերաբերյալ հարցերի դեպքում զանգահարել Ռոման Սարգսյանին` 093-84-82-15 հեռախոսահամարով: