Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրմանն առնչվող հարցեր
25.02.2020
Այսօր Այրումի համայնքապետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ծրագրի շուրջ։ Մասնակցել են Տավուշի մարզպետարանի պատասխանատուներ, համայնքի ղեկավարն ու վարչական ղեկավարները, այգեգործներ, «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության գործակալներ։ Մանրամասն ներկայացվել են խաղողի, դեղձի, աշնանացան ցորենի և գարու հետ կապված ապահովագրական գործառույթները, վերոնշյալ պտղատեսակների և մշակաբույսերի մեկ հեկտարի համար սահմանված ապահովագրական ծածկույթները։ Նաև անդրադարձ է եղել գյուղացիների կողմից կատարվելիք ապահովագրական վճարների հետ կապված հարցերին։
Առաջիկայում նման հանդիպումներ են նախատեսվում նաև Այրում համայնքի բնակավայրերի գյուղացիական տնտեսությունների հետ։ Այնուհետև, ըստ ժամանակացույցի, հանդիպումներ կկազմակերպվեն Նոյեմբերյանում, Բերդի տարածաշրջանում և մարզի մյուս տարածքներում։ Հիշեցնենք, որ ապահովագրական պայմանագրերի վերջնաժամկետներ են սահմանված խաղողի համար մինչև մարտի 25-ը, դեղձի համար՝ մինչև մարտի 20-ը, իսկ աշնանացանի ապահովագրության վերջնաժամկետը մայիսի 1-ն է։ Տեղեկացնենք նաև, որ ծրագրի այս փուլում ապահովագրության համար հասանելի են կարկուտի և հրդեհների ռիսկերը։