Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն ՏՏ ոլորտով հետաքրքրված անձանց համար

24.02.2020

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը, համագործակցելով Տավուշի մարզպետարանի, ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի հետ, սկսում է տեխնոլոգիական ոլորտի հատուկ մասնագիտացված կրթական ծրագրերի իրականացումը Իջևան քաղաքում:
Դասընթացն իրականացվում է հետևյալ ուղղություններով՝

1. Software Վեբ ծրագրավորում /HTML/CSS, JavaScript, NodeJS,AngularJS,PhP/
2. Hardware Համակարգչային ճարտարագիտություն /C, C++ , Electrical engineering/

Բացի մասնագիտական առարկաներից բոլոր խմբերը նաև ուսումնասիրելու են անգլերեն լեզու, տվյալների բազա, ալգորիթմներ և դիսկրետ մաթեմատիկա։
Ամսավճարը՝ 10․000 ՀՀ դրամ:
Դասընթացները հաջողությամբ ավարտած շրջանավարտները կստանան ավարտական վկայականներ, ինչպես նաև հնարավորություն կունենան անցնել մասնագիտական պրակտիկա՝ համագործակցելով ՏՏ և ճարտարագիտության ոլորտի լավագույն մասնագետների և ընկերությունների հետ:
Ծրագիրը համաֆինանսավորվում է Հայ Օգնության Ֆոնդի կողմից։
Դիմումների ընդունման վերջնաժամկետին մնացել են հաշված օրեր, ընդունելությունը կավարտվի փետրվարի 28-ին, իսկ դասընթացի մեկնարկը նախատեսված է մարտից:


Դասընթացը տեղի է ունենալու Երևանի Պետական Համալսարանի Իջևանի մասնաճյուղում։
Գրանցվելու համար կամ հարցերի դեպքում զանգահարել 077 659 955, 094 034 034 հեռախոսահամարներով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59