Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում համայնքների գյուղացիական տնտեսությունների հետ

21.02.2020

Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ԳԽՆՄ վարչության Տավուշի բաժնի աշխատակիցները հանդիպել են Աչաջուր, Սևքար և Սարիգյուղ համայնքների գյուղացիական տնտեսությունների հետ: Հանդիպման ընթացքում տնտեսվարողներին ներկայացվել է "Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության" ծրագիրը:

Հիշեցնենք, որ ծրագրից օգտվելու համար տնտեսվարողները կարող են դիմել գործակալության անդամ ապահովագրական ընկերություններից որևէ մեկին. "Ինգո Արմենիա", "Ռոսգոստրախ-Արմենիա", "Սիլ Ինշուրանս" ապահովագրական ՓԲԸ-ներ: 2020թ. գյուղատնտեսական տարվա համար կարկուտի և հրդեհի դեպքում ապահովագրական պայմանագիր կնքելու ժամկետը  մինչև 25.03.2020թ. է:

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչություն՝ հեռ. 011 525 232: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10