Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իջևան քաղաքում արդեն գործում է նոր գրադարան և դասընթացների կենտրոն

20.02.2020

Ժամանակակից գրադարան և ուսումնական կենտրոն Իջևան քաղաքում

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Ամերիկյան գրադարանի և դասընթացների կենտրոնի» բացման պաշտոնական արարողությունը։ Կենտրոնում անվճար կկազմակերպվեն կարևոր վերապատրաստման ծրագրեր, ինչպես նաև կրթական, մշակութային և տեղեկատվական միջոցառումներ։

«Կենտրոնը հատկապես երիտասարդների համար սիրելի միջավայր կդառնա, որը հարթակ կծառայի 21-րդ դարի հմտություններ ստանալու և ժամանակակից աշխարհում ավելի մրցունակ դանալու համար»,- բացման արարողությանը նշեց մարզպետ Հայկ Չոբանյանը։

Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ դեսպանության աջակցությամբ՝ «Project harmony» կազմակերպության կողմից։
ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Լիա Միլլերը բացման խոսքում նշել է, որ այստեղ երիտասարդները հնարավորություն կունենան նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերել։


Միջոցառմանը ներկա էին նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը, «Project harmony» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը, ԵՊՀ իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանը և այլ հյուրեր։

«Ամերիկյան գրադարանը և դասընթացների կենտրոնը» բաց է երկուշաբթիից շաբաթ օրերին՝ 10:00 ից մինչև 18:00-ն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-04-02 15:19:32