Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են Նոյեմբերյանի տարածաշրջանում առկա հիմնախնդիրները
17.02.2020
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանը և ԱԺ պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանը, Շիրակ Թորոսյանը և Սարգիս Ալեքսանյանը Նոյեմբերյանում բնակիչների հետ հանդիպման ընթացքում քննարկել են Նոյեմբերյանի տարածաշրջանում առկա հիմնախնդիրները, որոնք պահանջում են օրենսդրական բարեփոխումներ։
Անդրադարձել են համայնքային կառավարմանը, երիտասարդների հիմնահարցերին, բիզնեսի զարգացմանը, ներդրումներին և կրթության, առողջապահության և գյուղատնտեսության ոլորտներին։
Բնակիչների բարձրացրած մի շարք հարցերին տեղում տրվել են պատասխաններ, խնդիրներին՝ լուծումներ։
Աշխատանքային հանդիպումը կազմակերպել էր "Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ" տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպությունը, ՔՊ անդամ Հայկանուշ Բեգլարյանը և լրագրող Սուսաննա Մարտիրոսյանը: