Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սպանդանոցային գործունեություն ծավալելու վերաբերյալ ուղեցույց
14.02.2020

Սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագրով Տավուշի մարզում սպանդանոց հիմնելու նպատակով ներկայացվել է 36 հայտ։ Սպանդանոց հիմնելու ցանկությամբ դիմած տնտեսվարողներին տրամադրվել են համապատասխան նախագծեր, կառուցման կարգի վերաբերյալ տրվել ցուցումներ։
Տավուշի մարզում ներկայումս գործում է մեկ սպանդանոց Նոյեմբերյան քաղաքում։
Մինչև ապրիլի 1-ը նախատեսվում է մեկ սպանդանոց էլ շահագործել Իջևանի տարածաշրջանում, իսկ Բերդի տարածաշրջանում սպանդանոցի կառուցման աշխատանքներ են իրականացվում։
Նորաշեն և Արծվաբերդ գյուղերի սպանդանոցները վերակառուցման փուլում են և կհանձնվեն շահագործման օրենքով նախատեսված համապատասխան ժամկետներում։