Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաղթողները կմասնակցեն օլիմպիադաների հանրապետական փուլին
12.02.2020
Տավուշի մարզում ընթացքի մեջ է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը, որը կավարտվի փետրվարի 13-ին: Մարզային փուլին մասնակցում է մոտ 170 աշակերտ՝ մարզի հիմնական, միջնակարգ, ավագ դպրոցներից, ինչպես նաև Դիլիջանի կենտրոնական դպրոցից և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանից: Մարզային փուլի հաղթողները կմասնակցեն օլիմպիադաների հանրապետական փուլին, որը կմեկնարկի փետրվարի 21-ից: Մարզային փուլի անցկացման պատասխանատուն է մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Հասմիկ Խաչատուրյանը։