Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեցին գյուղատնտեսության ոլորտում 2020 թվականի պետական աջակցության ծրագրերը

12.02.2020

 Այսօր, Տավուշի մարզպետարանում, ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնագետները հանդիպում ունեցան մարզի համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ։ Նախարարության ծրագրերի մշակման վարչության պետ Իռա Փանոսյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց գյուղատնտեսության ոլորտում 2020 թվականի պետական աջակցության ծրագրերը։ Քննարկվեցին ջերմոցային տնտեսությունների, «խելացի ֆերմաների» ստեղծման, տավարաբուծության, ոչխարաբուծության և այծաբուծության, ինտենսիվ այգիների հիմնման ծրագրերն ու դրանց վարկավորման տոկոսադրույքները։ Անդրադարձ եղավ նոր տեխնոլոգիաներով կաթիլային համակարգերի ներդրման և հակակարկտային ցանցերի ստեղծման աշխատանքներին։ Համայնքների ղեկավարներին և շահագրգիռ ֆերմերներին մեկ անգամ ևս իրազեկվեց գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագրի ու ժամկետների մասին։ Կարևորելով ոլորտում ապահովագրության ներդրման անհրաժեշտությունն ու արդյունավետությունը՝ նշվեց, որ ծրագրի շրջանակներում գյուղատնտեսության ապահովագրությունը մարզում արդեն հասանել է ոչ միայն խաղողի, այլև հացահատիկային մշակաբույսերի՝ ցորենի ու գարու համար։ Հանդիպումն անցավ հարց ու պատասխանի ձևաչափով, տրվեցին անհրաժեշտ պարզաբանումներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18