Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գազավորված և չգազավորված աղբյուրի ջրի արտադրություն Իջևանում

11.02.2020

2018թ. Իջևանում ստեղծվել է "Կոստ Գրուպ" ընկերությունը, որը զբաղվում է գազավորված և չգազավորված աղբյուրի ջրի արտադրությամբ: Ներկայումս ընկերության արտադրատեսակներն են.

  • Աղբյուրի ջուր չգազավորված 0,230լ. – բաժակով (մինչև տարվա վերջ նախատեսվում է այս տեսականին շուկայից հանել):
  • Աղբյուրի ջուր չգազավորված 0,5լ. – շշով:

Մոտ ապագայում կընդլայնվի ընկերության գործունեությունը. արտադրանքն ավելի քան 10 տեսականիով կավելանա՝ գազավորված և չգազավորված ջրի տեսականի, սառը սուրճ, սառը թեյ, տնական կոմպոտների տեսականի և տնական թան:

Արտադրանքը վաճառվում է տարածաշրջանում, մասնավորապես՝ Իջևանում, Բագրատաշենում, Դիլիջանում, ինչպես նաև Սևանում և Երևանում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-04-06 15:23:25