Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գազավորված և չգազավորված աղբյուրի ջրի արտադրություն Իջևանում
11.02.2020
2018թ. Իջևանում ստեղծվել է "Կոստ Գրուպ" ընկերությունը, որը զբաղվում է գազավորված և չգազավորված աղբյուրի ջրի արտադրությամբ: Ներկայումս ընկերության արտադրատեսակներն են.
- Աղբյուրի ջուր չգազավորված 0,230լ. – բաժակով (մինչև տարվա վերջ նախատեսվում է այս տեսականին շուկայից հանել):
- Աղբյուրի ջուր չգազավորված 0,5լ. – շշով:
Մոտ ապագայում կընդլայնվի ընկերության գործունեությունը. արտադրանքն ավելի քան 10 տեսականիով կավելանա՝ գազավորված և չգազավորված ջրի տեսականի, սառը սուրճ, սառը թեյ, տնական կոմպոտների տեսականի և տնական թան:
Արտադրանքը վաճառվում է տարածաշրջանում, մասնավորապես՝ Իջևանում, Բագրատաշենում, Դիլիջանում, ինչպես նաև Սևանում և Երևանում: