Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
"Տավուշ տեքստիլ" ընկերության Պառավաքարի մասնաճյուղի շինարարական աշխատանքները շարունակվում են
10.02.2020
Մարզպետ Հայկ Չոբանյանն աշխատանքային այցով Պառավաքար գյուղում էր: Մարզպետը "Տավուշ տեքստիլ" ՍՊԸ-ի սեփականատեր Սուրեն Երիցյանի ուղեկցությամբ տեղում ծանոթացել է մասնաշենքի շինարարական աշխատանքներին։ Ընկերության Պառավաքարի մասնաճյուղը կսկսի գործել օգոստոս-սեպտեմբեր ամիսներից։
Հիշեցնենք, որ "Տավուշ տեքստիլ" ընկերությունը Տավուշի սահմանամերձ համայնքներում զբաղվում է շինարարական ձեռնոցների արտադրությամբ, վերջինս ընդլայնում է արտադրության ծավալները և արտադրամասերը։
2019թ. հուլիսի 30-ից Պառավաքար գյուղում մեկնարկել էին նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները, ինչը հնարավորություն է տալու ստեղծել նոր աշխատատեղեր՝ տեղի բնակչության համար։