Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ներկայացվել է "Պատիվ ունեմ" ծրագիրը
05.02.2020
Նոյեմբերյան և Կողբ համայնքների դպրոցների բարձր դասարանների աշակերտներին ներկայացվել է ռազմական համալսարանների ընդունելության կարգը և «Պատիվ ունեմ» ծրագիրը։ Ծրագիրը ներկայացրել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, գնդապետ Ս. Մինասյանը։
Հանդիպման նպատակը սահմանամերձ շրջանների դպրոցների ավարտական դասարանների աշակերտների կողմնորոշումն էր ՊՆ-ի կողմից իրականացվող «Պատիվ ունեմ» ծրագրին մասնակցելու և զինվորական մասնագիտություն ընտրելու համար։