Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արտահանողի զարգացման դրամաշնորհներ. տեղեկատվական միջոցառում Տավուշի մարզպետարանում

03.02.2020

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ տեղեկատվական միջոցառում, որի ժամանակ ներկայացվեցին «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագրի նպատակները, խնդիրները, մասնակցության չափանիշները, հայտերի գնահատման կարգը, ինչպես նաև այլ առնչվող տեղեկատվություն: Միջոցառմանը ներկա էին մարզպետարանի «Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության» բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը և մարզի մի շարք գործարարներ։

Հանդիպումը վարեցին և ծրագիրը մանրամասն ներկայացրին «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի Տավուշի մարզային ներկայացուցիչ Վիլյամ Օհանյանը և ծրագրի համակարգող Սարգիս Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ /Exporter Developments Grants» (ԱԶԴ/EDG) ենթածրագիրը» մեկնարկել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի/Trade Promotion and Quality Infrastructure» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ․ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59