Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղեկատվական միջոցառում Տավուշում. արտահանողի զարգացման դրամաշնորհներ
31.01.2020

Սույն թվականի փետրվարի 3-ին ժամը՝ 12:00-ին Տավուշի մարզպետարանում տեղի կունենա տեղեկատվական միջոցառում, որի ժամանակ կներկայացվի «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագրի նպատակները, խնդիրները, մասնակցության չափանիշները, հայտերի գնահատման կարգը, ինչպես նաև այլ առնչվող տեղեկատվություն:
Նշենք, որ ծրագրի ընդհանուր նպատակը համատեղ օգտագործման ռեսուրս կենտրոնների ստեղծումն է՝ հզորացնելով ՓՄՁ-ների արտադրական, առևտրի և արտահանման կարողությունները:
Մուտքը ազատ է:
Ծրագրի մասին այստեղ։