Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միջոցառում՝ նվիրված Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Վլադիմիր Ալիխանյանի հիշատակին

30.01.2020

Հունվարի 29-ին Դիլիջանում տեղի է ունեցել Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի ասպետ Վլադիմիր Ալիխանյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառում։ Միջոցառմանը ներկա էին Վլադիմիրի ծնողները, հարազատները, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մանե Ղազումյանը, Դիլիջանի զորամասի տանկային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Հակոբ Գերյանը, մայոր Սամսոն Կասեմյանը, Արցախի Հանրապետության ՊՆ ռազմահայրենասիրական դաստիարակության վարչության պետ, գնդապետ Վրեժ Իշխանյանը, մայոր Դավիթ Օհանջանյանը:

Միջոցառման սկզբում ներկաները ծաղիկներ են խոնարհել Վլադիմիր Ալիխանյանի շիրիմին: Վլադիմիրի և հայրենիքի մյուս նվիրյալ նահատակների համար աղոթք է հնչեցրել Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը:
Այնուհետև միջոցառումը շարունակվել է ավագ դպրոցում:

Վլադիմիրի և Ապրիլյան քառօրյայի, Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին հարգանքի ու խոհարհումի խոսքեր են հնչեցրել ուսուցչուհի Քնարիկ Ուլիխանյանը, գնդապետ Վրեժ Իշխանյանը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Վլադիմիրի մայրը՝ Աննա Մուկուչյանը, բարի և խաղաղ ծառայություն է մաղթել մեր զինվորներին։
Հայրենասիրական երգերով հանդես են եկել ՀՀ Զու երգի, պարի համույթի մենակատարները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 15:19:54