Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Անվտանգությունը համայնքի թիվ մեկ խնդիրը պետք է լինի»․ Հայկ Չոբանյան

30.01.2020

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել ՀՀ Տավուշի մարզում արտակարգ իրավիճակներում բնակչության պահպանման ու քաղաքացիական պաշտպանության ոլորտներում 2019թ․ ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփիչ նիստը, որը վարել է մարզպետ Հայկ Չոբանյանը։ Նիստին մասնակցել են փրկարար ծառայության Տավուշի մարզային վարչության պետն ու ներկայացուցիչներ, մարզպետարանի համապատասխան ոլորտի ներկայացուցիչներ, համայնքապետեր և մի շարք այլ պաշտոնյաներ։

Բացման խոսքով հանդես է եկել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Մարզպետն ամփոփել է 2019թ․ կատարված աշխատանքները և ներկայացրել 2020թ․ ուղերձները՝ կարևորելով հրդեհների դեմ պայքարը, համայնքների անվտանգության խնդիրը և դպրոցներում քաղպաշտպանության ներմուծումը։
-Հրդեհների դեմ պայքարը 2020թ․ մեր համագործակցության ամենակարևոր կետերից է։ Այստեղ մենք մեծ ծավալի աշխատանքներ ենք կատարելու։ Անվտանգությունը համայնքի թիվ մեկ խնդիրը պետք է լինի։ Դպրոցներում քաղաքացիական պաշտպանության և անվտանգության կանոնների, վարքականոնների ներմուծումը պետք է առօրյա բնույթ ունենա։ Մենք պետք է 2020թ․ ռազմավարական մոտեցումներ ունենանք՝ առկա խնդիրների ու հարցերի վերաբերյալ,- ասել է Հայկ Չոբանյանը։

Զեկույցներով հանդես են եկել նաև Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Վ․ Փիրումյանը, ՀՀ ԱԻՆ ծառայության քաղպաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ծառայության փոխգնդապետ Մ․ Մեժլումյանը, Տավուշի մարզպետարանի զորակոչային նախապատրաստության բաժնի պետ Գ․ Մատինյանը և այլ պաշտոնյաներ։

Ամփոփելով նիստը Հայկ Չոբանյանը և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Հ. Եմիշյանը շնորհակալագրեր և պատվոգրեր են հանձնել մի շարք պաշտոնատար անձանց և փրկարարական ծառայողների։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27