Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ինչպես 28 տարի առաջ, այնպես էլ այսօր Հայոց բանակն է հայ ժողովրդի անվտանգության հաստատուն երաշխավորը
29.01.2020
Այսօր՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Տավուշի մարզպետարանից տեղի ունեցավ քայլերթ՝ դեպի Ազատամարտիկների պուրակ։ Մարզպետ Հայկ Չոբանյանը, Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցները, զինծառայողները, հոգևոր դասի, մտավորականության ներկայացուցիչները, քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին զոհված ազատամարտիկների հուշարձանին։
Մարզպետ Հայկ Չոբանյանը և Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը շնորհավորեցին զինծառայողներին և քաղաքացիներին՝ Հայոց բանակի կազմավորման 28-ամյակի կապակցությամբ։
Տոնակատարությունը եզրափակվեց համերգային ծրագրով։