Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Հայկ Չոբանյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ

28.01.2020

Հայոց պետականության առաջին սյունն ու խորհրդանիշը բանակն է, որ ծնվեց պատերազմի, հաղթանակի, հերոսության ու սխրանքի բովում։ Այսօր իրավամբ համազգային տոն է, որ պետք է դրսևորվի հայրենիքի նկատմամբ մեր անկեղծ հոգատարությամբ և պատասխանատվությամբ, անխոնջ կրթությամբ և աշխատանքով, միասնականությամբ, կամքով ու հավատով, սիրով՝ ոչ թե ատելությամբ։ Հիրավի՝ ազգային միասնության տոն։

Բանակը մեր միասնության խորհրդանիշն է։ Բանակն ու Տավուշը մեկ միասնություն են։
Շնորհավոր տոնդ, հայոց բանակ, հարգարժան սպաներ, սիրելի զինվորներ։
Շնորհավոր տոնդ, հայ ժողովուրդ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 15:19:54