Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի է ունեցել Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը
24.01.2020
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որը վարել է Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը։
Նիստի ընթացքում քննարկվել են 2019թ․ ձմեռային զորակոչի ընթացքը և զորակոչային բժշկական հանձնաժողովը բժիշկ-մասնագետներով ապահովելու ուղղությամբ կատարված աշխատանքները։ Քննարկվել են նաև տարկետման ներկայացված անձնական գործերն ու ընթացիկ հարցեր։