Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սեպտեմբերից Հայաստանում կպատրաստեն օրգանական գյուղատնտեսներ
24.01.2020
![](http://tavush.mtad.am/files/n_pics/23866_s.jpg)
2020 թվականի սեպտեմբերից ՀԱԱՀ-ում կմեկնարկի օրգանական գյուղատնտեսություն մագիստրոսական ծրագիրը։ Երկու տարի անց ոլորտը կզարգացնեն օրգանական գյուղատնտեսության համապատասխան գիտական և գործնական գիտելիքներով զինված մասնագետներ և հետազոտողներ։
Մագիստրոսական ծրագիրն իրականացվելու է չորս կիսամյակով։ Երկու տարվա ընթացքում ուսանողները ծանոթանալու են օրգանական գյուղատնտեսության ներածությանը, օրգանական սննդամթերքի մարքեթինգին, մշակության տեխնոլոգիային, արտադրանքի հավաստագրմանը, օրգանական անասնաբուծությանն ու օրգանական գյուղատնտեսության էթիկային։
Ծրագրի հետաքրքիր և Հայաստանի համար նոր բաղադրիչներից մեկը օրգանական անասնաբուծությունն է։ Հայաստանում հնարավոր է գտնել օրգանական մրգեր, բանջարեղեն, անգամ գինի, բայց ոչ սերտիֆիկացված անասնամթերք։
Ավելին այստեղ․