Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՊՆ Վ․Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը և համազորային ֆակուլտետի պետ, գնդապետ Արտակ Սիմոնյանն այցելել են Տավուշի մարզպետարան

24.01.2020

Հունվարի 23-ին ՀՀ ՊՆ Վ․Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը և համազորային ֆակուլտետի պետ, գնդապետ Արտակ Սիմոնյանն այցելել են Տավուշի մարզպետարան, որտեղ հանդիպել են մարզի դպրոցների բարձր դասարանների աշակերտների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև մարզպետարանի համապատասխան ոլորտի պատասխանատուները։

Հանդիպման նպատակը հայրենասիրության դաստիարակության սերմանումն ու
սահմանամերձ շրջանների դպրոցների ավարտական դասարանների աշակերտների և այլ ուսումնական հաստատությունների ուսանողների կողմնորոշումն էր՝ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունվելու համար։

Ընդունվել ցանկացողների հետ ծանոթական այցեր կկազմակերպվեն ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10