Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ուշադրություն
21.01.2020
![](http://tavush.mtad.am/files/n_pics/23816_s.jpg)
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2020 թվականի գյուղատնտեսական տարվա համար սահմանված գյուղատնտեսական ապահովագրական պայմանագրեր կնքելու ժամկետները:
- Կարկուտ եւ հրդեհ» ռիսկերի դեպքում՝ մինչեւ 2020 թվականի մարտի 25։
- «Գարնանային ցրտահարություն» ռիսկի դեպքում՝ մինչեւ 2020 թվականի փետրվարի 15:
Կարկուտի եւ հրդեհի ապահովագրությունն իրականացվում է 6 մարզում՝ Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Վայոց Ձոր եւ Տավուշ, իսկ գարնանային ցրտահարության ապահովագրությունը` երկու մարզում (Արարատ, Արմավիր):
Պայմանագրերը կնքելու համար տնտեսավարողները կարող են դիմել «Ինգո Արմենիա», «Ռոսգոսստրախ-Արմենիա» կամ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերություններ:
Հիշեցնենք, որ «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագրով 2020 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվում է թվով 2 մշակաբույս՝ ծիրան եւ խաղող, ռիսկերն են` «կարկուտ եւ հրդեհ», «գարնանային ցրտահարություն»: