Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դիմակայուն Տավուշ. Տավուշի դպրոցներում վազքի մարզական ակումբներ կստեղծվեն

20.01.2020

Տավուշի մարզպետարանն ու Երևանի Եռամարտի ակումբը, Տավուշի մարզի աշակերտների տոկունությունն ու առողջությունը բարելավելու նպատակով, 2020 թվականի փետրվարից, մարզի ավագ դպրոցների բոլոր ցանկացողների ներգրավումով, կձևավորեն վազքի մարզական ակումբներ: Մարզումներին պարտաճանաչ մասնակցող և մրցույթների ժամանակ հաղթող աշակերտները կստանան բազմաբնույթ մարզական մրցանակներ, իսկ հաղթող երեքական տղա և աղջիկ, բուհ ընդունվելիս՝ կապահովվեն կրթաթոշակով:

Սա աշխարհի զարգացած երկրների լավագույն փորձն է՝ դպրոցական մարզական ակումբների ստեղծման միջոցով խթանել սպորտի մեջ աշակերտների ներգրավվածությունը, առողջ ապրելակերպը, առողջ մրցակցությունը:

Երևանի Եռամարտի ակումբն արդեն հինգ տարեկան է, սակայն հասցրել է կազմակերպել 50-ից ավելի մարզական միջոցառումներ/մրցումներ ՀՀ տարբեր մարզերում՝ մարաթոններ, բարեգործական վազքեր, արահետային վազքեր, լողանցումներ, հեծանվավազքեր:Ակումբի անդամները մասնակցել են մի ամբողջ շարք հեղինակավոր միջազգային մրցաշարերի՝ Իտալիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում (IronMan Italy, Ironman Switzerland, Ironman Dubai, Moscow Marathon, Berlin Marathon, Chicago Marathon, New York Marathon) և այլուր: Շուտով նաև կտեղեկանաք, թե ինչ հետաքրքիր ու հանրահայտ մարդիկ են անդամակցում Երևանի եռամարտի ակումբին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03