Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում մարզի Ջրօգտագործողների ընկերության պատասխանատուների հետ
20.01.2020
Հունվարի 15-ին Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը հանդիպել է մարզի Ջրօգտագործողների ընկերության պատասխանատուների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոռոգման համակարգում առկա խնդիրները, ինչպես նաև համագործակցությունը Տավուշի մարզպետարանի և պետական, հասարակական ու համայնքային կառույցների միջև:
Ոռոգման համակարգերի բարելավման և ռազմավարական զարգացման նպատակով ձևակերպվել են առաջարկներ: Ընկերության պատասխանատուներին հանձնարարվել է գարնանային նախապատրաստական աշխատանքների վրա մեծ ուշադրություն դարձնել և կազմակերպել համապատասխան աշխատանքները: