Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քահանա Կառլ-Հայնց Շայդեն այցելել է Տավուշի մարզ
16.01.2020
Մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր հանդիպել է "Գթության խոհանոց" ընկերական շրջանի ղեկավար, բարերար, քահանա Կառլ-Հայնց Շայդենի հետ՝ բարեգործական ծրագրերի ընթացքին ծանոթանալու, առկա խնդիրների լուծման և հետագա զարգացման քայլերի մշակման նպատակով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Տավուշի մարզում իրականացվող ծրագրերն ու ձեռքբերված արդյունքները, ինչպես նաև համագործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերը:
Հայկ Չոբանյանը ներկայացրել է 2020թ․ սահմանամերձ համայնքներում սոցիալական առաջնահերթությունները՝ կարևորելով կրթական բարձր որակը, ծնելիության խթանումը և արտագաղթի նվազեցումը։
Հանդիպման ավարտին Հայկ Չոբանյանը քահանա Կառլ-Հայնց Շայդենին նվիրել է Տավուշի մարզի երեխաների ձեռքով պատրաստված նկար։
Այնուհետև քահանա Շայդեն այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան և Կոթի բնակավայրերի մանկապարտեզներ, որտեղ համապատասխանաբար իրականացվում են "Մանկական սնունդ" և "Հույս Կոթիի" համար ծրագրերը: