Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երկու տարի հետո մենք նույնպես պետք է լինենք ավելի ուժեղացած, ավելի պատրաստ՝ ձեզ համար արժանապատիվ աշխատանք և կյանք ապահովելու. Հայկ Չոբանյան

13.01.2020

Այսօր Իջևանի տարածաշրջանի զինակոչիկներն Իջևանի տարածքային զինկոմիսարիատից մեկնեցին ծառայության։
Մարզպետ Հայկ Չոբանյանը զինակոչիկներին շնորհավորելով և բարի ծառայություն մաղթելով ասաց․ «Սիրելի զինակոչիկներ, փորձեք ուժեղացնել ոչ միայն ձեր զորամասերը, այլև այն մարդկանց, ովքեր ծառայում են այդ զորամասում, լավ ընկեր եղեք յուրաքանչյուրի համար։ Մաղթում եմ, որ երկու տարի հետո վերադառնաք ավելի ուժեղացած։ Երկու տարի հետո մենք նույնպես պետք է լինենք ավելի ուժեղացած, ավելի պատրաստ՝ ձեզ համար արժանապատիվ աշխատանք և կյանք ապահովելու։ Սիրելի ծնողներ շնորհավորում եմ ձեզ՝ կյանքի այս կարևոր հանգրվանին հասնելու առթիվ։ Մաղթում եմ, որ հանգիստ լինեք․ ձեր տղաներն ապահով ձեռքերում են լինելու»։

Զորակոչիկներին ճանապարհելու էին եկել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Տավուշի մարզի զինվորական կոմիսարի տեղակալ, փոխգնդապետ Մուշեղ Ասատրյանը, համայնքապետեր, զինակոչիկների ծնողներն ու ընկերները։
«Ես նույնպես շնորհավորում եմ ձեզ, քանի որ դուք մտնում եք կյանքի մի նոր փուլ, երբ ինքնուրույն որոշումներ եք կայացնելու։ Ամենակարևորը՝ լսեք ձեր հրամանատարների հրամանները, կատարեք դրանք ճիշտ և ժամանակին։ Բարի ծառայություն բոլորիդ»,- ողջունելով զորակոչիկներին ասաց Տավուշի մարզի զինվորական կոմիսարի տեղակալ, փոխգնդապետ Մուշեղ Ասատրյանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10