Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզում բացվեցին ֆուտբոլի փոքր խաղադաշտեր

29.12.2019

Դեկտեմբերի 27-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, Ֆուտբոլի դեպարտամենտի պետ Արթուր Ազարյանը, ինչպես նաև ՀՖՖ Գործադիր կոմիտեի նորընտիր անդամներ Գագիկ Աղբալյանը և Աննա Թադևոսյանն այցելեցին Տավուշի մարզ։ Մարզի չորս համայնքներում՝ Հաղարծին, Գանձաքար, Գետահովիտ, Ազատամուտ և Իջևան քաղաքում բացվեցին 5 փոքր խաղադաշտեր:

Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին նաև Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը, Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակից Արթուր Վանեսյանը։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը կարևորեց ենթակառուցվածքների զարգացումը մարզերում և նշեց, որ գործընթացը կշարունակվի նաև 2020 թ. ընթացքում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից սկսված լայնածավալ ծրագրի շնորհիվ արդեն այս տարի շահագործման են հանձնվել 20x40 չափի արհեստական խոտածածկով 51 խաղադաշտեր, որոնցից 10-ը՝ Վայոց Ձորի, 15-ը՝ Գեղարքունիքի, 13-ը՝ Տավուշի, 12-ը՝ Շիրակի, ևս մեկը՝ Արարատի մարզերում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57