Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շնորհակալագրեր՝ Տավուշի մարզը լավագույնս ներկայացնելու համար
27.12.2019
Դեկտեմբերի 25-ին՝ Տավուշի մարզպետարանում, 2019թ. ընթացքում մշակույթի, սպորտի, կրթության բնագավառներում և տարբեր մրցույթներում աչքի ընկած դպրոցներին, աշակերտներին, մարզիկներին, մարզիչներին և երաժշտական դպրոցների սաներին հանձնվել են շնորհակալագրեր՝ Տավուշի մարզը լավագույնս ներկայացնելու համար: Շնորհակալագրերը հանձնել է Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը:
Մարզպետ Հայկ Չոբանյանը շնորհավորել է ներկաների գալիք ամանորը և մաղթել է նորանոր հաջողություններ ու բարձրունքներ: