Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

"Սա նվեր է նաև մեր հայրենիքին․ մենք կարող ենք մեր զավակներին ուղարկել հայրենիքի զինվոր լինելու"․ Հայկ Չոբանյան

25.12.2019

Այսօր Դիլիջանում մեկնարկեց 2019թ. ձմեռային առաջին զորակոչը: Զորակոչիկներին բանակ ճանապարհելու էին եկել մարզպետ Հայկ Չոբանյանը, Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոոպոս Գալստանյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Դիլիջանի հոգևոր հովիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը:

Ողջունելով զորակոչիկներին Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշեց. "Հերթական բանակային զորակոչն է մեր աշխարհում, և մեր տղաները մեկնում են իրենց ծառայությունը բերելու մեր հայրենիքի անվտանգության, պաշտպանության գործին: Դուք գնում եք այնպիսի աշխարհից, որն ուղղակիորեն առընչված է մեր երկրի անվտանգության հետ: Հարգելի ծնողներ մաղթում եմ, որ ձեր աչքերին երբեք ու երբեք տագնապի և տխրության արցունքներ չլինեն, այլ լինեն միայն ուրախության, պատվով վերադարձի ակնկալիքով սպասումներ":

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն իր խոսքն ամփոփեց պահպանիչ աղոթքով:

Զինակոչիկներին բարի ծառայություն մաղթելով, մարզպետ Հայկ Չոբանյանն ասաց. "Սիրելի տավուշցիներ, այսօրվա իրական տրամադրությունն ինչքան էլ հուզական լինի, այնուամենայնիվ տոնական է: Այսօր և նմանատիպ այլ օրերը պետք է տոն լինեն մեզ համար, որպեսզի այդ տոնականությամբ ճանապարհենք և նույնքան տոնականությամբ ընդունենք մեր զավակներին: Տղաներ ջան, ձեզ բարի ծառայություն, ամուր կամք: Համոզված եմ, որ երկու տարի հետո դուք վերադառնալու եք շատ ավելի ուժեղ և իմաստուն: Սա նվեր է նաև մեր հայրենիքին․ մենք կարող ենք մեր զավակներին ուղարկել հայրենիքի զինվոր լինելու": 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26