Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփելով 2019թ․ մարզպետ Հայկ Չոբանյանը շնորհակալագրեր է հանձնել մարզի մի շարք հաստատությունների տնօրեններին

25.12.2019

Ամփոփելով 2019թ․ մարզպետ Հայկ Չոբանյանը շնորհակալագրեր է հանձնել մարզի բուժհիմնարկների, կրթական հաստատությունների, ուժային կառույցների և մշակութային հաստատությունների մի շարք տնօրենների։ Շնորհակալագրերը հանձնվել են դեկտեմբերի 23-ին կայացած մարզխորհրդի նիստի ավարտին։

Շնորհակալագրեր են ստացել Նավուր և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի ամբուլատորիաների տնօրեններ Գայանե Գևորգյանը և Ասյա Մարդանյանը, Տավուշի մարզային փրկարար վարչության պետ Վահան Փիրումյանը, Բերքաբերի համայնքապետ Արգամ Արզումանյանը, Բաղանիսի միջնակարգ դպրոցի տնօրեն Ալվարդ Բայրամյանը, Նոյեմբերյանի տարածաշրջանի երաժշտական դպրոցի հիմնադիր Սերյոժա Հարությունյանը, Ծաղկավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուբիկ Խաչատրյանը, Բերդավանի գեղագիտական կենտրոնի տնօրեն Սամվել Սևինյանը, Դիլիջանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Հասմիկ Մկրտումյանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03