Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզում տեղի ունեցավ «Հնարավորությունների և արհեստների տանավաճառ» միջոցառումը

25.12.2019

Այսօր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի Կոլբա նորարարական լաբորատորիայի «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում Իջևան քաղաքում կայացավ «Հնարավորությունների և արհեստների տոնավաճառ» միջոցառումը, որն իրականացվեց Տավուշի մարզպետարանի և «Կարիերայի լաբ» կենտրոնի հետ համատեղ։
«Ապագայի հմտություններ և աշխատատեղեր մարզաբնակ երիտասարդների համար» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։ Այն նպատակ ունի նախապատրաստել Հայաստանի երիտասարդությանն ապագայի աշխատաշուկային՝ նոր մասնագիտություններ և հմտություններ ձեռք բերելու միջոցով։
Տոնավաճառի նպատակն է ծառայել որպես բաց հարթակ գործատուների և աշխատանք փնտրող երիտասարդների միջև, դասընթացների միջոցով տրամադրել այնպիսի կարևոր հմտություններ, որոնք աշխատաշուկայում մրցունակություն կապահովեն։
Միջոցառմանը բացման խոսքով ելույթ ունեցան Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Դմիտրի Մարիյասինը իր ելույթում նշեց «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի կարևորությունը «Այս ծրագիրը ես շատ եմ կարևորում, քանի որ այն ապագայի մասին է, որը կարծում եմ Հայաստանի համար այս պահին շատ կարևոր է։ Ինչպես անել, որպեսզի այսօրվա սերունդն իրազեկված լինի և տեսնի իր ապագան հենց Հայաստանում։ Այն ապագան, որը կլինի արժանավայել, ֆինանսապես կայուն, և որտեղ երիտասարդները կդառնան պահանջված մասնագետներ։ Իհարկե, մենք նույնպես այսօրինակ միջոցառումների ժամանակ սովորում ենք ձեզանից, մենք պետք է հասկանանք ձեր հետաքրքրություններն ու անհանգստությունները, որպեսզի ծրագիրն էլ ավելի արդյունավետ դարձնենք հենց ձեզ համար»։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը կիսվեց ապագայի մասին ունեցած իր տեսլականով և մի շարք խորհուրդներ տվեց երիտասարդներին․ «Ես ուզում եմ, որպեսզի ցանկացած հմտությունների և մասնագիտությունների վերաբերյալ միջոցառումներին և հարթակներին մոտենաք ստեղծարար և վերլուծական։ Սա այն հմտությունն է, որը պետք է ձեզ և որը վերաբերում է ապագայի մասնագիտությանը՝ քննադատական և ստեղծարար մտածողություն և մոտեցում։ Դուք ամեն օր պետք է աշխատեք ձեր զարգացման վրա»։

Միջոցառմանը մասնակցեցին նաև Երևանից և այլ մարզերից հրավիրված խոսնակներ, որոնք կիսվեցին իրենց մոտիվացիոն պատմություններով՝ պատասխանելով երիտասարդների հարցերին, թե որոնք են սոցիալական ձեռներեցության մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։ Տոնավաճառին զուգահեռ անցկացվեցին ապագայի աշխատաշուկայի ու հմտությունների, մասնագիտության ընտրության մարտահրավերների վերաբերյալ դասընթացներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18