Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Տավուշի մարզը ստացել է շնորհակալագիր

21.12.2019

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Տավուշի մարզը ստացել է շնորհակալագիր՝ «ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլի մրցումներում լավագույնս մասնակցելու համար։

Շնորհակալագիր է հանձնվել նաև ՀՀ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Արթուր Վանեսյանին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2019թ․ մասսայական մարզական միջոցառումները մարզի տարածքում բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար։

Շնորհակալագրերը հանձնել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ դեկտեմբերի 19-ին կայացած, 2019 թվականին իրականացրած մարզական մասսայական միջոցառումների ամփոփման ու մրցանակակիրների պարգևատրման արարողության ժամանակ։

Նշենք նաև, որ փառատոնին մասնակցել են 43 քաղաքային, 5 գյուղական համայնքներ և Ստեփանակերտը: Հաղթող է ճանաչվել Վանաձորը, երկրորդ տեղը զբաղեցրել է Չարենցավանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գավառը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10