Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բերդի տարածաշրջանում մեկնարկեց 2019թ․ ձմեռային առաջին զորակոչը
20.12.2019
Այսօր Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում մեկնարկեց 2019թ․ ձմեռային առաջին զորակոչը։ Զորակոչին ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը, զորակոչիկների ծնողներն ու հարազատները։
-Հայրենիքի պաշտպանությունը միայն սահմանին կանգնելը չէ, հայրենիքի պաշտպանությունը դուք սկսել եք ձեր ծնված օրվանից՝ ապրելով մի վայրում, որը մեր հայրենիքի սահմանն է։ Այսօր ձեր կարգավիճակում մի մեծ փոփոխություն է կատարվում՝ առ այն, որ դուք հայրենիքի զինվորի կոչումը պետք է կրեք նաև ձեր համազգեստով, ձեր պատասխանատվությամբ և ձեր կոչումով։ Ես ուզում եմ, որ այս ամենը վերածվի հպարտության։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել ձեր ծնողներին իրենց ջանքերի համար, որ դաստիարակել են լավ մարդիկ և հայրենիքի զինվորներ,- զորակոչիկներին բարի ծառայություն մաղթելով, ասաց մարզպետ Հայկ Չոբանյանը։
Զորակոչիկներին խաղաղ և անփորձանք ծառայություն մաղթեց նաև Տավուշի մարզի զինվորական կոմիսարի տեղակալ, փոխգնդապետ Մուշեղ Ասատրյանը։