Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Հայաստանի Ագրարային համալսարանի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պատասխանատուների հետ

20.12.2019

Դեկտեմբերի 19-ին Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության ոլորտի զարգացման պատասխանատուները հանդիպել են Հայաստանի Ագրարային համալսարանի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պատասխանատուների հետ:

Հանդիպման նպատակն էր գտնել հնարավոր համագործակցության եզրեր մարզում գյուղատնտեսական ոլորտի մասնագիտական խորհրդատվության և մասնագիտական ունակությունների զարգացման հարցերում:

Տավուշի մարզպետարանի պատասխանատուները Հայաստանի Ագրարային համալսարանի ներկայացուցիչներին առաջարկել են ներգրավվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տավուշի խորհրդատվական բաժնի կողմից նոր ստեղծված ֆեյսբուքյան էջի աշխատանքների մեջ(կամ համատեղ ստեղծել նոր էլեկտրոնային հարթակ), որի միջոցով Ագրարային Համալսարանի մասնագետները Տավուշի ֆերմերներին առցանց կտան գյուղատնտեսական խորհրդատվություն:

Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են շարունակել հանդիպումները և քննարկումները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10