Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նվերներ Բերքաբեր համայքնին
20.12.2019
![](http://tavush.mtad.am/files/n_pics/23528_s.jpg)
ԲԿՄԱ թիմի անունից, թիմի տնօրեն, Տավուշի մարզպետի մամուլի խոսնակ Գագիկ Աղբալյանը, ֆուտբոլիստներ Կարեն Մուրադյանը եւ Ժիրայր Շաղոյանն այցելել են Տավուշի մարզի սահմանապահ Բերքաբեր գյուղ։
Սահմանապահ գյուղի դպրոցին եւ երեխաներին ԲԿՄԱ-ի անունից փոխանցվել են գնդակներ, շապիկներ, գլխարկներ։ Սպորտ Սիթի խանութի, ինչպես նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կողմից դպրոցին նվիրաբերվել է մարզագույք։
Երեխաների ցանկությամբ տեղի է ունեցել նաեւ խորհրդանշական խաղ։ Հաղթել է բարեկամությունը։