Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշյան բարիքները՝ Երևանում
13.12.2019
Դեկտեմբերի 21-ից հունվարի 7-ը մայրաքաղաք Երևանում կկազմակերպվի ամանորյա ցուցահանդես վաճառք: Վազգեն Սարգսյան փողոցում ծավալվող տոնավաճառին իր մասնակցությունը կբերի նաև Տավուշի մարզը:
Տավուշն իր տաղավարում, յուրահատուկ կոլորիտով, կներկայացնի իր բարիքները՝ գինիներն ու սննդամթերքը, ստեղծագործ, նաև՝ ձեռագործ աշխատանքը:
- «Էկո միթ» շամշադինյան բիչինա
- Գինի Աղավնատուն
- Իջևանի գինու գործարան
- Բերդավանի գինու գործարան
- Դավթյանների գինի
- Կողբի գեղարվեստի դպրոց
- Նռենի կարի արտադրամաս
- Հաղարծնի գաթա
- Արֆուդ չրեր և այլն։
Տոնավաճառը կուղեկցվի մշակութային միջոցառումներով: Հյուրընկալ ու հյուրասեր Տավշո տաղավարը կգործի ամեն օր ժամը 10.00-24.00:
Սիրով հրավիրում ենք բոլորիդ։