Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կյուկուշինկայ մարտարվեստի տավուշցի մարզիկները Եվրոպայի առաջնությունից մեդալներով են վերադառնում:
09.12.2019
Բելառուսում կայացած Եվրոպայի առաջնությունում, որին մասնակցում էր 900 մարզիկ, Հայաստանը ներկայացնում էր մարտարվեստի 8 ներկայացուցիչ։
Հայաստանին մեդալներ են բերել տավուշցի երկու մարզիկները, մարզիչ՝ Ստեփան Սարհատյան։
80+ կգ քաշային կարգում (16-17 տարեկաններ) Ալիկ Չարչյանը՝ Ազատամուտ գյուղից, իսկ 55 կգ քաշային կարգում (13-15 տարեկաններ) Կարեն Շահինյանը՝ Այգեհովիտ գյուղից, դարձել են Եվրոպայի երրորդ մրցանակակիրներ։
Նշենք, որ մարզիկների եւ մարզչի՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու նպատակով ֆինանսական աջակցություն է տրամադրել նաեւ Տավուշի մարզպետարանը։ Ուրախ ենք այս հաղթանակների կերտմանը մասնակցություն ունենալու համար: