Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հրշեջ-փրկարարական գույքի ցուցադրություն Տավուշի մարզում
09.12.2019
Մարզպետ Հայկ Չոբանյանը ներկա է գտնվել «Աղետներին դիմակայունության օր» խորագրով միջոցառմանը, որտեղ ցուցադրվել է հրշեջ-փրկարարական գույքը։ Մարզպետը շրջել և ծանոթացել է փրկարարական գույքին ու դրանց կիրառման հնարավորություններին։
Ցուցադրության ընթացքում քաղաքացիները նույնպես ծանոթացել են փրկարարական գույք-սարքավորումների տեխնիկական հնարավորություններին և դրանց կիրառման ուղղություններին։ Ներկայացվել են նաև իրական դեպքերի ժամանակ սարքավորումների օգտագործման օրինակներ։
Հիշեցնենք, որ ցուցադրությունը տեղի է ունեցել մարզի բոլոր համայնքներում։