Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մենք պարտավոր ենք պատրաստ լինել ցանկացած աղետի եւ ունենալ դիմակայուն ու պաշտպանված Տավուշ, դիմակայուն ու պաշտպանված Հայաստան․ Հայկ Չոբանյան

09.12.2019

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Սպիտակի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ, տեղի ունեցավ քայլերթ՝ դեպի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան։ Մարզպետ Հայկ Չոբանյանը, մարզպետարանի աշխատակիցները, Իջևանի քաղաքապետ Հայկ Ղալումյանը, քաղաքապետարանի աշխատակիցները, քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Օրվա խորհրդին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում անդրադարձել է մարզպետ Հայկ Չոբանյանը՝ նշելով հետևյալը․
«31 տարի առաջ այս օրը Սպիտակում, Գյումրիում, Վանաձորում աղետալի հետեւանքներ ունեցած երկրաշարժը ցնցեց ողջ աշխարհը։ Ահռելի չափերի հասնող մարդկային եւ նյութական կորուստները խոսում էին այն մասին, որ մենք գնացել էինք սխալ՝ աղետներին չնախապատրաստվելու ճանապարհով։
Երեք տասնամյակ է շարունակվում է "աղետի գոտի" հասկացությունն ու միջավայրը մեր կյանքից հանելու գործընթացը։ Շուտով կհասնենք այդ գործընթացի եզրագծին։
Բայց ոչ պակաս կարեւոր է նոր՝ հնարավոր աղետներին դիմագրավելու դիրքավորումը։ Անցյալից դասեր է պետք քաղել։ Տավուշն այսօր գնում է այդ ճանապարհով։ Մեզ համար, որպես նաեւ պատերազմի աղետն ապրած ժողովուրդ, կարեւոր է պատրաստ լինել ցանկացած արհավիրքի։ Այդ նպատակով է մշակվել "Դիմակայուն Տավուշ" կենսական ծրագիրը։
Մենք պարտավոր ենք պատրաստ լինել ցանկացած աղետի եւ ունենալ դիմակայուն ու պաշտպանված Տավուշ, դիմակայուն ու պաշտպանված Հայաստան»։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:29:45