Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
06.12.2019
Դեկտեմբերի 10-ին ժամը 17:00-ին Այրումի համայնքապետարանի վարչական շենքում կկայանա Այրում համայնքի ավագանու արտահերթ նիստը, հետևյալ օրակարգով․
1) Այրում համայնքի 2019թ. բյուջեի առաջին, երկրորդ և երրորդ եռամսյակի հաղորդումներն ի գիտություն ընդունելու մասին։
2) Այրում համայնքի Դեբեդավան բնակավայրի 2018-2021թ․ համալիր զարգացման ծրագիրը հաստատելու մասին։
3) Այրումի համայնքապետարանի համար 2019թ. ձեռք բերված համայնքային գույքը հաշվեկշռում մուտքագրելու մասին։
4) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այրում համայնքի ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին։
5) Այրում համայնքի ղեկավարի 2020թ. վարձատրության չափի մասին։
6) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այրումի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին։
7) Արմենուհի Անդրանիկի Ամիրզյանին տնօրեն նշանակելու մասին։
8) Արմինե Ֆելիքսի Սահակյանին տնօրեն նշանակելու մասին:
9) Սուսաննա Հայկազի Մկրտումյանին տնօրեն նշանակելու մասին։
10) Ինգա Վանիչկայի Վերանյանին տնօրեն նշանակելու մասին։
11) Սիլվա Արտավազի Առաքելյանին տնօրեն նշանակելու մասին։
12) Նելլի Ժորայի Նասիբյանին տնօրեն նշանակելու մասին։
13) Ըստ գոտիավորման 2020 թվականի համար Այրում համայնքի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին։
14) Այրում համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 74-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
15) Այրում համայնքի ենթակայության «համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների սաների 2020թ. համար վարձավճարներ սահմանելու մասին։