Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացել է 2019-2025 թթ. Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության նախնական, ամփոփ տարբերակի հանրային քննարկում
04.12.2019
Դեկտեմբերի 3-ին ՀՀ Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել 2019-2025 թթ. Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության նախնական, ամփոփ տարբերակի հանրային քննարկումը։
Քննարկմանը մասնակցել են ԲՈՒՀ-երի, բիզնես ոլորտի, ՀԿ-ների, քաղաքացիական հասարակության, ՏԻՄ-երի և զարգացման ծրագրերի, զբոսաշրջության ու վերլուծության բաժնի ներկայացուցիչները։
Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարությունը մշակվել է համակողմանի վերլուծությունների հիման վրա։
Հաշվի են առնվել տարբեր գործոններ՝ բնակչության նվազումը, աղքատության ցուցանիշները։
Տարածքային զարգացման ռազմավարության նախնական ամփոփ տարբերակում հատկապես կարևորվել են սմարթ մասնագիտացման առաջնահերթ ոլորտները, որոնք կարող են լինել հեռանկարային և նպաստել երկրի զարգացմանը։
Առաջնահերթություն են համարվել առաջադեմ, կայուն գյուղատնտեսության զարգացումը, նոր սնունդը, քաղցրահամ ջրերի կառավարումը, կայուն հանքարդյունաբերությունը, զարգացած արդյունաբերությունը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, նոր կրթությունը, նոր սոցիալական ծառայությունները և այլն ։
Նշենք, որ Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարությունը մշակվել է Եվրամիության և ՀՀ կառավարության համատեղ ջանքերով՝ «Ուժեղ մարզեր, ուժեղ Հայաստան» ծրագրի շրջանակներում։