Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համերգ՝ նվիրված Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի հիմնադրման 25-ամյակին

03.12.2019

Դեկտեմբերի 1-ին ՀՀ Տավուշի մարզպետարանի դահլիճում, մարզպետ Հայկ Չոբանյանի հրավերով և նախաձեռնությամբ, տեղի ունեցավ Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի հիմնադրման 25-ամյակին նվիրված համերգ: Ելույթ ունեցան Երևանի քաղաքապետարանի Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի կամերային, ջազային և վոկալ խմբերը։

Համերգին ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը, մարզպետարանի կրթության վարչության պետ Մանե Ղազումյանը, Յուրի Բախշյանի տիկին Անահիտ Բախշյանը, մարզպետի տիկին, «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Արմինե Թումանյանը, մարզպետարանի աշխատակիցներ, հյուրեր։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-06 15:30:43