Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այգեպարի և Վերին Կարմիրաղբյուրի դպրոցներում վերանորոգման ծրագրեր կիրականացվեն
03.12.2019
Կանանց միջազգային միավորումը՝ IWAY-ը դեկտեմբերի 1-ին Երևանում կազմակերպել էր Սուրբ Ծննդյան միջազգային ամենամյա իր տոնավաճառը։
Երևանում Կանանց միջազգային միավորումը գրեթե 10 տարի է իր շուրջն է համախմբել Երևանում բնակվող արտասահմանցի և տեղացի կանանց: IWAY-ի հիմնական նպատակն է օգնել ՀՀ սոցիալապես անապահով խավերին բացառապես բարեգործական ծրագրերի միջոցով: Սուրբ Ծննդյան միջազգային տոնավաճառը IWAY-ի հիմնական ֆոնդահայթայթման միջոցառում է:
Այս տարի IWAY-ի բարեգործական հանձնախումբը ստացել է 8 ծրագրերի դիմումներ, որից 2-ն ընտրվել են աջակցության համար: Երկու ծրագիրն էլ Տավուշի մարզում են ընտրվել՝ դպրոցներ սահմանամերձ համայնքերից: Առաջին ծրագիրը կիրականացվի Այգեպար համայնքի դպրոցում, որտեղ երկրորդ հարկի պատուհանները վերանորոգման կարիք ունեն: Այս հին պատուհանների ճեղքերից սառը քամի է փչում, և հնարավոր չէ ձմռանը սենյակները տաք պահել:
Երկրորդ ծրագիրը Վերին Կարմիրաղբյուր համայնքի դպրոցն է, որտեղ սեղաններն ու աթոռներն են անմխիթար վիճակում և օգտագործվում են 1980 ականներից, արդեն երկրորդ սերնունդ է այն օգտագործում: Բացի մաշվածությունը այս սեղանները նաև անհարմար ու անառողջ են աճող սերնդի համար:
Անցած տարիների Սուրբ Ծննդյան միջազգային տոնավաճառների հասույթով IWAY-ը մի շարք ծրագրերի է իրականացրել և բարելավել ՀՀ սահմանամերձ շրջանների անապահով ընտանիքների, կանանց և երեխաների կյանքը: Այս բարեգործական ծրագրերը ներառել են սահմանամերձ գյուղերի դպրոցներ և մանկապարտեզների վերանորորոգումներ, անապահով ընտանիքի բնակարանային պայմանների բարելավում, բժշկական սարքավորումներ և այլ ծրագրեր:
Տոնավաճառին մասնակցել են հետևյալ դեսպանատները՝ Արգենտինա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա և Լիտվա:
IWAY-ի Սուրբ Ծննդյան միջազգային տոնավաճառն այս տարի ներկայացրել է հայ և միջազգային վարպետների աշխատանքներ, ձեռագործ ապրանքներ, քաղցրավենիք և չոր մրգերի լայն տեսականի: Տեղի է ունեցել նաև մեծ վիճակահանություն, որտեղ խաղարկվել են արժեքավոր նվերներ, ներառյալ ինքնաթիռի տոմս երկու հոգու համար դեպի Բեյրութ, նաև Ձմեռ Պապի այցելություն։