Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը հանդիպել է մարզի կորպորատիվ հատվածի ներկայացուցիչների հետ
03.12.2019
Նոյեմբերի 29-ին Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը, Տավուշի մարզպետարանի աջակցությամբ, իրականացրեց հանդիպում մարզի կորպորատիվ հատվածի ներկայացուցիչների հետ` քննարկելու հնարավոր համագործակցությունը` մարզի սոցիալական խնդիրներին արձագանքելու գործընթացում:
ՀԿԽԸ-ն, ընդգծելով կորպորատիվ հատվածի դերը իր մարդասիրական առաքելության գործում, ներկայացրեց այն ձևաչափերը, որոնցով համագործակցում է բիզնես ոլորտի հետ:
Ներկաներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին ներգրավվելու Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից ծավալվող աշխատանքներում` ի նպաստ Տավուշի մարզի սոցիալական բարեփոխումների: