Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բերդավանում հիմնանորոգվում է համայնքի 346 մ երկարությամբ փողոցի բանուկ հատվածը
03.12.2019
Մարզպետ Հայկ Չոբանյանը հերթական աշխատանքային այցով Բերդավան համայնքում էր։ Մարզպետը շրջել և ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով համայնքում իրականացվող բարեկարգման աշխատանքներին։
Այս տարվա սուբվենցիոն երկու ծրագրերից մեկն իրականացվում է Բերդավանում, որով հիմնանորոգվում է գյուղի 3-րդ փողոցի՝ ընդահանուր 346 մ երկարությամբ բանուկ հատվածը։ Իսկ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի և համայնքի ներդրման արդյունքում ընթանում են մինի ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքները:
Այնուհետև Հայկ Չոբանյանն այցելել է Բերդավանի բժշկական ամբուլատորիա։ Մարզպետը շրջել է ամբուլատորիայում և զրուցել է աշխատակիցների հետ։
Հայկ Չոբանյանը ծանոթացել է նաև ամբուլատորիայի թաքստոցին, որտեղ անհրաժեշտության դեպքում բնակիչները կստանան առաջին օգնություն։