Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզիկների հաջողությունները շարունակվում են
02.12.2019
«Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի» նախաձեռնությամբ՝ դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են ՀՀ մարզերի բոլոր մարզական ակումբների մարզիկները:
Բերդ համայնքում գործող մարզական ակումբների սաները՝ «Բերդ» և «Պառավաքար» մարզական ակումբների մարզիկները նվաճել են Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։
- «Բերդ» մարզական ակումբի մարզիկ Արամ Թումանյանը 36 կգ քաշային կարգում(12-13 տարեկանների տարիքային խումբ) ճանաչվել է Հայաստանի չեմպիոն:
- «Պառավաքար» մարզական ակումբի մարզիկ Հայկ Չիլինգարյանը 48 կգ քաշային կարգում(13-14 տարեկանների տարիքային խումբ) ճանաչվել է Հայաստանի չեմպիոն:
- «Պառավաքար» մարզական ակումբի մարզիկ Աշոտ Ղավալյանը 56 կգ քաշային կարգում(16-17 տարեկանների տարիքային խումբ) ճանաչվել է Հայաստանի չեմպիոն:
- «Պառավաքար» մարզական ակումբի մարզիկ Վրեժ Բաղդասարյանը 56 կգ քաշային կարգում(16-17 տարեկանների տարիքային խումբ) զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: