Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ստորագրվել է «Ջուջևան գյուղում խմելու ջրի մատակարարման» դրամաշնորհային պայմանագիր
02.12.2019
Նոյեմբերի 29-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում Հայաստանում Ճապոնիայի դեսպանության հետ ստորագրվել է «Ջուջևան գյուղում խմելու ջրի մատակարարման» դրամաշնորհային պայմանագիրը: Պայմանագիրը ստորագրել են ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան և Սի-Սի-Դի ՀԿ նախագահ Հասմիկ Ազիբեկյանը:
«Ջուջևան գյուղում խմելու ջրի մատակարարման» դրամաշնորհային ծրագրով (68,382 դոլար) կլուծվի Ջուջևան գյուղում 135 տնային տնտեսությունների (600 բնակիչ) խմելու ջրի մատակարարման խնդիրը: