Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բերդավանում կայացել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն

02.12.2019

Սահմանամերձ գյուղերի կարողությունները հզորացնելու նպատակով, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի որոշումով, Բերդավան գյուղում անց է կացվել հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Ուսումնավարժությանը ներկա են եղել մարզպետ Հայկ Չոբանյանը, մարզպետարանի աշխատակիցներ, Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը, քաղպաշտպանության ստորաբաժանումներ, ԱԻՆ Տավուշի փրկարար ծառայությունը, ոստիկանություն, ԱԱԾ, ՊՆ։

Ծրագիրը մշակել է Տավուշի մարզպետարանը։
Նպատակն է՝ Բերդավանը դարձնել անառիկ, պաշտպանված ու կայուն զարգացող: Նպատակներից է նաև հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում ՔՊ, զորահավաքային և ինքնապաշտպանական միջոցառումների իրականացումը: Սահմանում ապրող բնակիչները պետք է իմանան, թե ինչ ռիսկեր կարող են իրենց սպառնալ, ինչ պետք է անեն կառավարման մարմիններն իրենց պաշտպանելու համար, և յուրաքանչյուրը պետք է իմանա իր անելիքը։ 

Օրը սկսվել է մարզպետ Հայկ Չոբանյանի, ղեկավար կազմի և ողջ թիմի հետ հանդիպումով։ Այնուհետև այցելել են դպրոց և մանկապարտեզ, որտեղ իրականացվել է տագնապի ազդարարարում։ Օրն ավարտվել է եզրափակիչ հանդիպումով, որտեղ գնահատվել է ներկա իրավիճակը, արված և սպասվելիք աշխատանքները։ Առաջին անգամ խաղարկվել է նաև Բերդավանի ինքնաբավ կենսապահովման և ինքնապաշտպանության սցենարը: Ամբողջ գյուղը սիրով ու մեծ հետաքրքրությամբ ներգրավվել է ուսումնավարժության մեջ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-06 15:30:43